Ժամը 15-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը կազմել է 38.8%․ ԿԸՀ

Ժամը 15:00-ի դրությամբ նախագահական ընտրությունների 2-րդ փուլում ընտրողների մասնակցությունը կազմել է 38.8 տոկոս։ Տեղեկացնում է Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ նշելով, որ ընտրություններին մասնակցել է 1 363 453 ընտրող:

Հավելենք, որ ընտրությունների առաջին փուլում նույն ժամի դրությամբ ընտրողների ակտիվությունը կազմել էր 30,98 տոկոս:

Հիշեցնենք՝ Վրաստանի քաղաքացիներն այսօր վերջին անգամ ուղիղ ճանապարհով նախագահ են ընտրում: Մրցապայքարն ընթանում է իշխող «Վրացական երազանք» կուսակցության աջակցությունը վայելող Սալոմե Զուրաբիշվիլիի և «Միավորված ընդդիմություն» քաղաքական միավորման թեկնածու Գրիգոլ Վաշաձեի միջև:

Ընտրությունների երկրորդ փուլում ընտրական շեմ չկա: Հաղթող կճանաչվի այն թեկնածուն, ով ավելի շատ ձայն կհավաքի: