Հայաստանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով ժամանում է Վրաստան

Հուլիսի 24-ից 25-ը Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը պաշտոնական այց կկատարի Վրաստան: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի արտգործնախարարությունը։

Նախատեսվում են բանակցություններ Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի հետ, որի արդյունքներով երկու ԱԳ նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:

Նախարար Մնացականյանը հանդիպումներ կանցկացնի նաև Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի և Խորհրդարանի ղեկավար Արչիլ Տալակվաձեի հետ:

ՀՀ ԱԳ նախարարը կհանդիպի նաև վրացահայ համայնքի ներկայացուցիչների հետ: