Սեպտեմբերի 4-ին և 7-ին Թբիլիսիում կայանալիք ֆուտբոլային հանդիպումների հետ կապված «Դինամո Արենայի» հարակից տարածքում տրանսպորտային միջոցների տեղաշարժը ժամանակավորապես կսահմանափակվի։
Սեպտեմբերի 4-ին կկայանա Վրաստան-Թուրքիա խաղը, իսկ սեպտեմբերի 7-ին Վրաստան-Բուլղարիա ֆուտբոլային հանդիպումը։
Նշված օրերին «Դինամո Արենայի» շրջակայքում տրանսպորտի տեղաշարժը կսահմանափակվի ժամը 10:00-ից 00:00-ն։
Փակ կլինեն՝ Գիորգի Ցաբաձեի փողոցը, Դիմիտրի Կղիփիանիի փողոցը, Մետրեվելիի փողոցը և Ակակի Ծերեթելիի պողոտան։
Տեղաշարժվել հնարավոր կլինի Թևդորե Մղվդելիի, Աբասթումնիի և Միխեիլ Ծինամձղվրիշվիլիի փողոցներով, Թամար Մեփեի պողոտայով, ինչպես նաև Արչիլ Շուրդիանիի, Շոթա Իամոնիձեի և Մուրման Լեբանիձեի փողոցներով։
Հանրային տրանսպորտի (ավտոբուսներ և միկրոավտոբուսներ) երթուղիները ժամանակավորապես կփոխվեն և հիմնականում կանցնեն Քութաիսի փողոցի, Սաակաձեի հրապարակով, Միրոտաձե փողոցով, «Գմիրթա մոեդանիով»,Պեկինի և Գամսախուրդիայի պողոտաներով։ Հակառակ ուղղությամբ երթուղիները կիրականացվեն նույն տարբերակով։