Երեկվա օրը համառոտ. ապրիլի 28

Ապրիլի 28-ին Վրաստանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման  132 նոր դեպք: Վարակից մահվան 3 դեպք է գրանցվել։

Մայիսի 1-ից Հայաստան մուտք գործողներից PCR թեստի բացասական արդյունք կամ պատվաստման սերտեֆիկատ չի պահանջվի, ավելին՝ այստեղ:

Վրաստան և Հայաստան մուտքի կանոններն՝ այստեղ:

Վրաստանում մայիսի 1-ից սպասվում է անձնագրերի և ինքնությունը հաստատող քարտերի գնի բարձրացում, սակայն այսօր ներառյալ դիմելու դեպքում քաղաքացին կվճարի մինչ այս գործող գինը` 100 լարի (մոտ 32 դոլար)։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Թբիլիսիի թիվ 41 հանրակրթական դպրոցի ուկրաինացի աշակերտներին։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հեռախոսազրույց է ունեցել Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հետ. «Ես խոսել եմ նախագահ Մայա Սանդուսի հետ՝ Մոլդովայում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Վրաստանը համերաշխ է Մոլդովայի հետ, մեզ միավորում է եվրոպական ընդհանուր ուղին»:

Մայիսին Թբիլիսիում կսկսվի նոր զբոսայգու կառուցումը հինգ հազար քառակուսի մետր տարածքում՝ Իվերտուբանի թաղամասի Խերխեուլիձե փողոցի մոտ։

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեի կարծիքով՝ Վրաստանի կողմից չվերահսկվող Սոխումիում և Ցխինվալիում նոր արյունալի պատերազմ «կարող են որոնել Արեստովիչը, Սաակաշվիլին և մյուսները, բայց դա պետք է բացառել»։ 

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի խոսքով՝ ռուսական զորքերի ներխուժումն Ուկրաինա ընդգծեց ՆԱՏՕ-ի գործընկեր երկրներին, այդ թվում՝ Վրաստանին ռազմական աջակցության անհրաժեշտությունը։

Վրաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր ներկայացուցիչ Անդրեյ Կասյանովն ասել է, որ ուկրաինական կողմը զարմացած է Վրաստանում ներքին քննարկումներից՝ կապված այսպես կոչված պատերազմի կուսակցության և երկրորդ ճակատի բացման հետ:

Վրաստանի պետական ​​սահմանը հատելու պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2022 թվականի մարտին՝ մեկ ամսում, Վրաստան է մուտք գործել Ռուսաստանի Դաշնության 45 հազար 068 քաղաքացի։ 

Վրաստանում գործող մի շարք հասարակական կազմակերպությունների կարծիքով՝ կալանքի տակ գտնվող Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նկատմամբ պատշաճ վերաբերմունքի մասին որոշումը պետք է կայացվի անհապաղ, այդ թվում՝ Վրաստանից դուրս բժշկական օգնություն ցուցաբերելու միջոցով։

Միխեիլ Սաակաշվիլիի ընտանիքը նշում է, որ Վրաստանի կառավարությանը երկուշաբթի օրը՝ մայիսի 2-ը, մինչև ժամը 18:00-ն վերջնաժամկետ է տրված Սաակաշվիլիին բուժման նպատակով արտերկիր տեղափոխելու համար։

Թբիլիսիի Իսանի-Սամգորիի ոստիկանությունը ձերբակալել է տղամարդու, ով մեղադրվում է ծնողների կանխամտածված սպանության մեջ։

Միջազգային հանրապետական ​​ինստիտուտի (IRI) նոր ուսումնասիրության համաձայն՝ հարցին, թե որ կուսակցության օգտին կքվեարկեին, եթե հաջորդ շաբաթ անցկացվեին խորհրդարանական ընտրություններ՝ հարցվածների 31 տոկոսը պատասխանել է իշխող «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան»-ի օգտին։ 

Եվ վերջում՝ ապրիլի 28-ի առուվաճառքի արդյունքում Վրաստանի ազգային արժույթը ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել է 0,08 թեթրիով, ինչով պայմանավորված՝ մեկ դոլարի պաշտոնական արժեքը կազմել է 3,0597 լարի։ Սզգային արժույթը եվրոյի նկատմամբ ամրապնդվել է 2,09 թեթրիով, ինչի արդյունքում մեկ եվրոյի պաշտոնական արժեքը դարձել է 3,2157 լարի։