Սամեբայի դպրոցը օձերի առկայության պատճառով անցել է առցանց ուսուցման

Նինոծմինդայի շրջանի Սամեբա գյուղի հանրային դպրոցն անցել է առցանց ուսուցման։ Ըստ Radio Nor լրատվականի՝ հավանական պատճառը շենքի բակում և ներսում հայտնված օձերն են։

Սամեբա գյուղում վերջին հզոր երկրաշարժից հետո հայտնի դարձավ, որ գյուղի դպրոցի շենքի պատերին ճեղքեր են առաջացել։ Համաձայն տեղեկությունների՝ օձերը շենք են մուտք գործել հենց այդ ճեղքերի միջոցով։

Իսկ թե որտեղից են այդքան օձեր հայտնվել գյուղում, բնակիչնեն ասել են, որ դա սովորական երևույթ է, գարնանը օձերը գյուղում ակտիվանում են։

Սամեբայի հանրային դպրոցում սովորում է 14 աշակերտ։

Գյուղի տարածքը հայտնի է սեյսմիկ ակտիվությամբ՝ երկրաշարժերի էպիկենտրոն է։

Հիշեցնենք՝ փետրվարի 13-ին հերթական երկրաշարժն արձանագրվեց բավականին ուժգին՝ 6,52 մագնիտուդ հզորությամբ։