Կրակոցներ Բաթումիում. զոհեր չկան

Բաթումիում հնչած կրակոցների հետևանքով երկու մարդ թեթև վնասվածքներ է ստացել։ Դեպքը տեղի է ունեցել Նոր բուլվարում։

Հասանելի տեղեկությունների համաձայն՝ կրակողն անսթափ վիճակում գտնվող միջին տարիքի մի տղամարդ է։

Վրաստանի ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ միջադեպի կապակցությամբ տեղում ձերբակալվել է մեկ անձ։ Դեպքի առթիվ հետաքննություն է ընթանում։ Տարածքը շրջափակված է դեղին ժապավենով։