Ճապոնիայի դեսպանատան աջակցությամբ Ախալքալաքին կտրվի աղբահանող մեքենա․ լուսանկարներ 

Վրաստանում Ճապոնիայի դեսպանատան մարդու անվտանգության ապահովման ծրագրի (GGP) շրջանակներում Ախալքալաք քաղաքին կտրվի 56 000 դոլար արժողությամբ աղբահանող մեքենա։ 

«Մեքենան ապահովելու է մունիցիպալիտետի 9 գյուղերի թափոնների ժամանակին հեռացումը՝ շրջակա միջավայրին ու մարդկանց առողջությանը չվնասելու համար։

Ուզում ենք շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր ներգրավված են ծրագրի նախապատրաստման և իրականացման գործում», — նշված է Ճապոնիայի դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։