Գարդաբանիում անհետ կորած անչափահաս աղջիկները հայտնաբերվել են Թբիլիսիում

Գարդաբանիում անհետ կորած 12 և 13 տարեկան աղջիկները 6-օրյա որոնումներից հետո հայտնաբերվել են Թբիլիսիում:

Անչափահասների ընտանիքի անդամները պատմել են, որ աղջիկները հուլիսի 27-ին գնացել են խանութ և այլև տուն չեն վերադարձել։

Նրանց խոսքով՝ նամակագրություն են տեսել, որում աղջիկները Բաթումիի ընկերոջն ասել են, որ շուտով կգնան նրա մոտ: