«Գախարիան Վրաստանի համար» կուսակցության անդամները ժամանել են խորհրդարան։ Այս տեղեկությունը հայտնել է կուսակցության մամուլի ծառայությունը։
Նրանք կմասնակցեն այսօր կայանալիք նիստին։ Մինչ այդ նախատեսված է կուսակցության առաջնորդներից մեկի՝ Գիորգի Շարաշիձեի ճեպազրույցը։
Հիշեցնենք, որ «Գախարիան Վրաստանի համար» կուսակցությունը դադարեցրել է 2024 թվականի հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրությունների բոյկոտը և որոշել է 11-րդ գումարման խորհրդարան մտնել 12 կուսակցական անդամով։