«Վրացական երազանք»-ը լքած պատգամավորները հասարակական շարժում են սկսում

Ըստ Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը լքած խորհրդարանի և սակրեբուլոյի պատգամավորների այսօր` հուլիսի 28–ին արված հայտարարության` միասին հասարակական շարժում են սկսում։

Սոզար Սուբարիի խոսքով՝ նախօրեին հրապարակված նամակում Բիձինա Իվանիշվիլին հաստատել է, որ պատերազմի սպառնալիքը շատ իրական է։

«Մենք պետք է ամեն ինչ անենք երկրին սպառնացող այս վտանգից խուսափելու համար։ Դրա համար երբեմն անհրաժեշտ է լինում այն, ինչ տեղի է ունենում կուլիսներում, հանրային քաղաքականությունից դուրս, հասցնել հասարակության դատին և հասարակությանն ասել ավելի շատ ճշմարտություն»,- ասել Սուբարին։

Ըստ նրա՝ Բիձինա Իվանիշվիլիի նամակից և ԱՄՆ դեսպանի այսօրվա պատասխանից հետո, որոշել են ստեղծել հասարակական շարժում, որի նպատակն է լինելու պատասխանել հանրային քաղաքականության բազմաթիվ հարցերի և անել ամեն ինչ՝ խուսափելու համար պատերազմի վտանգից և եվրոպական ուղու անշրջելիությունից:

Հիշեցնենք. Սոզար Սուբարին, Միխեիլ Կղավելաշվիլին և Դիմիտրի Խունդաձեն հունիսի 28-ին լքել են «Վրացական երազանքը»:

Խնդիրը «Վրացական երազանքը» փրկելն է. փորձագետները՝ իշխող կուսակցության մասին