Գերմանիան, Իտալիան ու Ֆրանսիան վերսկսել են AstraZeneca -ով պատվաստելը

Գերմանիայի, Իտալիայի ու Ֆրանսիայի իշխանությունները որոշել են վերսկսել AstraZeneca պատվաստանյութի գործածումն` այն բանից հետո, երբ Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը (ЕМА) դեղամիջոցն անվտանգ է  ճանաչել:

«Ուրբաթ օրվանից կվերսկսենք պատվաստել, մեր նպատակը չի փոխվել` պատվաստել հնարավորիս շատ մարդու ու հնարավորինս արագ», —ասել է Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին:

Նույն նպատակներն ունի նաև գերմանական կառավարությունը` ասել է երկրի առողջապահության նախարար Գերմանիյ Յենս Շպանը:

Ֆրանսիական կառավարության ղեկավար  Ժան Կաստեկսն ասել է, որ անձամբ է պատվաստվելու AstraZeneca-ով:

Ավելի վաղ Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը հայտնել էր, որ AstraZeneca-ի առավելությունները «ծածկում են» նրա կողմնակի ազդեցությունները: Նախօրեին հաստատվել է դեղամիջոցի անվնաս լինելը:

Վրաստանը ևս ձեռք է բերել AstraZeneca-ի առաջին խմբաքանակը` 43.200, երկրում մարտի 15-ից սկսած` մի քանի հազար բուժաշխատող է պատվաստվել, նախօրեին արձանագրվել է առաջին լուրջ կողմնակի ազդեցությունը. երիտասարդ բուժքրոջ ինքնազգացողությունը պատվաստվելուց րոպեներ անց կտրուկ վատացել է, կես ժամ անց նա կոմայում է հայտնվել, այժմ գտնվում է Թբիլիսիի առաջին համալսարանականում, բժիշկները վիճակը գնահատում են կայուն ծանր:

Լուսանկարը` BBC-ի