Ղարիբաշվիլին ամանորին ընդառաջ հյուրընկալել է դիվանագետներին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին տիկնոջ՝ Նունուկա Թամազաշվիլիի հետ ամանորին ընդառաջ հյուրընկալել է Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական ​​կորպուսի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին։

Կառավարության ղեկավարը շնորհավորել է դեսպաններին առաջիկա տոների կապակցությամբ, ամփոփել տարվա ընթացքում ձեռք բերված հաջողություններն ու խոսել առաջիկա անելիքների մասին։ Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել դիվանագետներին աջակցության և բարեկամության համար։

Ընդունելությանը ներկա են եղել նաև գործադիր իշխանության ներկայացուցիչները։