Ղարիբաշվիլին ընդունել է ԵՄ դիտորդական առաքելության նոր ղեկավարին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ընդունել է Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելության նոր ղեկավար Դիմիտրիոս Կարաբալիսի հետ, փոխանցում է Վրաստանի կառավարության ֆեյսբուքյան էջը:

Նշվում է, որ կառավարության ղեկավարը շնորհավորել է դիվանագետին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել հետագա աշխատանքում։

Ըստ տեղեկության՝ ընդգծվել է դիտորդական առաքելության՝ որպես տեղում գործող միակ միջազգային մեխանիզմի դերը տարածաշրջանային անվտանգության և խաղաղության ապահովման գործում։

«Իրակլի Ղարիբաշվիլին և Դիմիտրիոս Կարաբալիսը խոսել են Վրաստանի օկուպացված շրջաններում, ինչպես նաև օկուպացիոն գծի երկայնքով անվտանգության միջավայրի, հումանիտար ու մարդու իրավունքների առումով ստեղծված բարդ իրավիճակի մասին։ Վարչապետը ևս մեկ անգամ հաստատել է Վրաստանի կառավարության հավատարմությունը հակամարտության խաղաղ կարգավորման քաղաքականությանը»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:

Տեղեկության համաձայն, զրույցին անդրադարձել են նաև տարածաշրջանում և աշխարհում անվտանգության միջավայրին և մարտահրավերներին։ Հանդիպմանը մասնակցել է կառավարության վարչակազմի ղեկավար Ռևազ Ջավելիձեն։