Ղարիբաշվիլին մասնակցել է Էրդողանի երդմնակալությանը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մասնակցել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը։

Երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել Անկարայի նախագահական նստավայրում։

Երդմնակալությունից հետո Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անունից Չանքայա պալատում պաշտոնական ընթրիք է տրվել բարձրաստիճան հյուրերին։ Ինաուգուրացիային մասնակցել են շուրջ 100 երկրների ներկայացուցիչներ։

Նշենք, որ Էրդողանը Թուրքիայի նախագահ է ընտրվել երրորդ անգամ։ Նա կպաշտոնավարի 5 տարի ժամկետով։