«Վրացական երազանք» կուսակցության անդամ Նինո Ծիլոսանին ասել է, որ Իրակլի Ղարիբաշվիլիի դատավարությունը եթե շարունակվեր, ավելի շատ փաստեր կհրապարակվեին, և ավելի շատ «կեղտ» կբացահայտվեր։
«Կարծում եմ՝ Իրակլի Ղարիբաշվիլին ճիշտ որոշում է կայացրել` համագործակցել քննության հետ: Իհարկե, նա հաշվարկել է բոլոր ռիսկերը, և ավելի շատ կեղտ բացահայտելու հավանականությունը, թերևս, դա ցանկալի չէր լինի։ Ի թիվս այլ բաների, դատավարությունը, հավանաբար, դա է ապահովում, այնպես չէ՞։ Շատ վկաներ են հարցաքննվում, փաստերը հրապարակվում են, և նա, երևի, որոշումը կայացրել է՝ հաշվի առնելով այս ամենը», — ասել է Նինո Ծիլոսանին։
Նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ձերբակալվել է հունվարի 12-ին։
Վրաստանի դատախազությունը Ղարիբաշվիլիի հետ կնքել է մեղքի ճանաչման համաձայնագիր, որի համաձայն` նախկին վարչապետը, Քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի երրորդ մասով, դատապարտվել է 5 տարի ազատազրկման։
Որպես լրացուցիչ պատիժ նրան նշանակվել է 1 միլիոն լարի տուգանք, նաև հանցավոր գործունեության արդյունքում ձեռք բերված և նրա բնակարանի խուզարկության ժամանակ առգրավված գումարը կբռնագրավվի պետության օգտին։
«Վրացական երազանք»-ի երկու անգամ վարչապետ ընտրված, ներքին գործերի և պաշտպանության նախարարների պաշտոններ զբաղեցրած Իրակլի Ղարիբաշվիլիին 2025 թվականի հոկտեմբերի 24-ին մեղադրանք է առաջադրվել ապօրինի եկամուտների օրինականացման (փողերի լվացում) հոդվածով, որը զուգորդվել է առանձնապես խոշոր չափի եկամուտ ստանալու հետ (Քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի երրորդ մասի «գ» ենթակետ):