Գորիում հայկական մեքենա է վթարվել.Կան զոհեր ու վիրավորներ

Վրաստանում՝ հուլիսի 7-ի լուսաբացին հայկական մեքենա է վթարվել։ Դեպքը տեղի է ունեցել Գորի քաղաքի մոտակայքում:

Վթարի հետևանքով 3 մարդ զոհվել է, 5-ը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Գորիի հիվանդանոց:

Վիրավորներից երկուսի վիճակը բժիշկները գնահատում են ծանր։ Նրանք տեղափոխվել են Թբիլիսիի հիվանդանոց:

Վրաստանում ՀՀ դեսպանատան մամուլի պատասխանատու Հարություն Հայրապետյանն Ալիքի հետ զրույցում տեղեկացրեց, որ դեպքը տեղի է ունեցել առավոտյան ժամը 6֊ի սահմաններում, այս պահին կապ են հաստատում տուժածների հարազատների հետ, նաև բուժող բժիշկների հետ են կապի մեջ։

Ի դեպ, Վրաստան է գալիս նաև ՀՀ առողջապահության փոխնախարար Հովհաննես Հարությունյանը՝ տուժածների վիճակին տեղում ծանոթանալու, անհրաժեշտության դեպքում տարհանումը Երևան կազմակերպելու նպատակով։