Հաջորդ շաբաթ ընտրություններ անցկացվելու դեպքում, ինչ աջակցություն կունենան կուսակցությունները. IRI

Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հետազոտության կենտրոնի կողմից հրապարակված հանրային կարծիքի հարցումների արդյունքի համաձայն, Վրաստանի բնակչության մեծ մասը ընտրություններում կրկին «Վրացական երազանքին» է աջակցելու:

Հարցին, թե եթե առաջիկա շաբաթվա ընթացքում անցկացվեն ընտրություններ, որ կուսակցության օգտին կքվեարկեիք, հարցվածների 26 տոկոսը նշել է «Վրացական երազանքը»: Երկրորդ տեղում է «Միացյալ ազգային շարժումը» 22 տոկոսով, երրորդ տեղում «Եվրոպական Վրաստանը» 7 տոկոսով: «Հայրենասերների դաշինքն» ու «Լեյբորիստական կուսակցությունը» հարցվածների 5 տոկոսի աջակցությունն են ստացել:

Հատկանշական է, որ բավականին բարձր է այն ընտրողների քանակը, որոնք դեռ չեն որոշել ում օգտին կքվեարկեն՝ 22 տոկոսը չգիտի ում կողմ քվեարկի, 55 տոկոսը ընդհանրապես խուսափել է պատասխանելուց:

Բացի այդ, հարցին, թե որ կուսակցության օգտին երբեք չէիք քվեարկի, հարցվածների մեծամասնությունը՝ 29 տոկոսը, նշել է «Վրացական երազանքը»: 25 տոկոսը երբեք ձայն չի տա «Միացյալ ազգային շարժմանը», իսկ 17 տոկոսը «Գիրչիին»:

IRI-ի պատվերով հանրային կարծիքի հետազոտությունը մայիսի 20-ից հունիսի 11-ը ներառյալ անցկացրել է IPM Research մարքեթինգային խորհրդատվական ընկերությունը: Վրաստանի մասշտաբով հարցում  է անցկացվել 1500 քաղաքացու շրջանում: