Համաճարակաբանական իրավիճակը կայուն է, պատվաստման տեմպերը` բավարար. Վրաստանի ԱՆ

Վրաստանի առողջապահության նախարարությունը գնահատել է համաճարակաբանական իրավիճակը:

Նշվում է, որ  դեռ վաղ է խոսել Վրաստանում հինգերորդ ալիքի սկզբի մասին: Ներկայումս համաճարակաբանական վիճակը կայուն է, սակայն մահացության ցուցանիշը շարունակում է բարձր լինել: Առողջապահության նախարարը դժգոհ է պատվաստման տեմպերից.

«Պատվաստման տեմպերը ողջ Վրաստանում գոհացուցիչ են: Այս առումով առաջատար են Թբիլիսին ու Աջարիան: Բնակչության 11% -ը պատվաստված է Սամեգրելոյում: Սա այնքան էլ լավ չէ », — ասել է առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն:  Նախարարն այն կարծիքին է, որ գործընթացն ակտիվացնելու համար կարևոր է բնակչության հետ շփումը,  գյուղական բժիշկների ակտիվացումը:

Այս պահին հիվանդության ռիսկային խմբերն են 60 -ից բարձր քաղաքացիները և քրոնիկ հիվանդություններ ունեցողները, և հատկապես կարևոր է նրանց պատվաստումը, քանի որ  նրանց վարակվելու դեպքում անհրաժեշտ է կլինիկա եւ վերակենդանացում: