Հանձնարարականները կատարելուց հետո կքննարկվի Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ տալու հարցը․ դեսպան

Վրաստանում Գերմանիայի դեսպան Պիտեր Ֆիշերի խոսքով, Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ տալու շուրջ քննարկումները կսկսվեն, երբ Վրաստանը կկատարի ԵՄ-ի 12 հանձնարարականները։

Դեսպանը նշել է, որ գնդակն այժմ Վրաստանի դաշտում է։

«Վրաստանը հայտարարել է, որ ցանկանում է դառնալ Եվրամիության անդամ։ Մենք ուրախ կլինենք, եթե դա տեղի ունենա..

Մենք՝ Եվրոպան, կօգնենք Վրաստանին, որպեսզի գործընթացը հաջող ընթանա։ Եվրոպան բազմակարծիք ժողովրդավարական երկրների միություն է, այդ իսկ պատճառով Եվրոպայի խորհուրդը Վրաստանին 12 կետից բաղկացած հանձնարարական է ներկայացրել։ Այս առաջարկությունները կատարելուց հետո կքննարկվի թեկնածուի կարգավիճակը։ Դրանից հետո Վրաստանի համար կսկսվի Եվրամիության անդամ երկիր դառնալու երկար ու դժվար ճանապարհը»,- նշել է Ֆիշերը։