Հանգստյան օրերի եղանակը

Վրաստանում նոյեմբերի 25-27-ը փոփոխական եղանակ է սպասվում, փոխանցում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը:

Ըստ կանխատեսման՝ նոյեմբերի 25-26-ին կդիտվի ավելի զով ու տաք, իսկ նոյեմբերի 27-ին կրկին սպասվում է անձրևոտ եղանակ: Օդի ջերմաստիճանը էապես կնվազի, կտատանվի +14, +17 աստիճանների սահմաններում, տեղ-տեղ կդիտվի արևմտյան քամի:

Մայրաքաղաք Թբիլիսիում նոյեմբերի 25-26-ին կդիտվի տաք և առանց տեղումների եղանակ, 26-ին օդի ջերմաստիճանը կլինի մինչև +17, +19 աստիճան, իսկ նոյեմբերի 27-ին կդիտվի անձրև, օրվա երկրորդ կեսից կակտիվանա հյուսիսարևմտյան քամի: Օդի ջերմաստիճանը ցերեկը կնվազի մինչև +10, +12 աստիճան։