Հարցվածների 42%-ը չի ցանկանում պատվաստվել, իսկ 14%-ը չի նախատեսում խթանիչ դոզան ընդունել. NDI

Ազգային ժողովրդավարության ​​ինստիտուտի (NDI) այսօր՝ հունվարի 27-ին,  հրապարակած հետազոտության համաձայն՝ Վրաստանի բնակչության 42%-ն ասում է, որ չի պատրաստվում պատվաստվել։ 

Հարցումը կատարվել է 2021 թվականի դեկտեմբերին։ Հարցման արդյունքները հետևյալն են. 

  • 42%-ը պատասխանել է, որ չի պատվաստվի,
  • 29%-ն արդեն պատվաստված է եղել,
  • 25% -ն ասել է, որ կպատվաստվի,
  • 3% -ը պատասխանել է, որ դեռևս չի կողմնորոշվել։

2021 թվականի հուլիսին NDI-ի անցկացրած հարցման ժամանակ բնակչության 35%-ն ասել էր, որ կպատվաստվեն, 47%-ը նշել է, որ չեն ցանկանում պատվաստվել, արդեն պատվաստված էր եղել՝ 3%-ը, 11%-ը հստակ պատասխան չէր տվել։ 

Այս տվյալները ցույց են տալիս, որ հուլիսից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում չպատվաստվածների թիվը նվազել է 5 տոկոսով։ Իսկ այն քաղաքացիների թիվը, ովքեր ասել են, թե կպատվաստվեն՝ նվազել է։ Հատկանշական է նաև, որ արդեն պատվաստվածների թիվը 3%-ից աճել է մինչև 29%: 

Չպատվաստվելու պատճառներից քաղաքացիներն առանձնացնում են հետևյալը.

  • 38%-ը՝ չի վստահում պատվաստանյութի որակին, 
  • 20%-ի մերժման պատճառն առողջական վիճակն է, 
  • 15%-ը կարծում է, որ համավարակը հնարավոր է հաղթահարել առանց պատվաստման, 
  • 7%-ը կարծում է, որ պատվաստումը այլ նպատակ ունի,
  • 6%-ը հիմնականում դեմ է պատվաստանյութերին, 
  • 6%-ն էլ նշել է այլ պատճառներ։ 

NDI-ի մեկ այլ հետազոտության համաձայն կորոնավիրուսով պատվաստված քաղաքացիների 14%-ը չի նախատեսում ընդունել խթանիչ դոզան։ 

2021 թվականի դեկտեմբերի դրությամբ պատվաստվաստվածների 63%-ն ասել է, որ կատարելու է խթանիչ դոզա, հարցվածների 3%-ն արդեն կատարել էր, իսկ 20%-ն ասել է, որ չգիտի՝ արդյոք կընդունի խթանիչ դոզա, թե ոչ:

Նշենք, որ հարցումն անցկացվել է 2021 թվականի դեկտեմբերի 7-13-ը Վրաստանի ողջ տարածքում: Հեռախոսային հարցմանը մասնակցել է 2099 չափահաս բնակիչ:

Հարցման միջին սխալի սահմանը +/- 1,4 տոկոս է։ Հարցվողներն ընտրվել են պատահականության սկզբունքով։