Հայտնի է ձմեռային օիմպիական խաղերին Վրաստանի մասնակիցների կազմը

Վրաստանի ազգային օլիմպիական կոմիտեում (ՎԱՕԿ) տեղի է ունեցել կոմիտեի գործկոմի նիստը, որը վարել է ՎԱՕԿ նախագահ Լերի Խաբելովը։ Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կայքից։ 

Կոմիտեի նիստում քննարկվել է օրակարգի հիմնական հարցն ու հաստատվել XXIV ձմեռային օլիմպիական խաղերին Վրաստանի օլիմպիական պատվիրակության կազմը։

2022 թվականի փետրվարի 4-20-ը Չինաստանի մայրաքաղաք Պեկինում տեղի կունենա XXIV ձմեռային Օլիմպիական խաղերը, որտեղ Վրաստանից 9 մարզիկներ կմրցեն 3 մարզաձևերում (գեղասահք, լեռնադահուկային և դահուկային սպորտ): 

Պեկինում կայանալիք օլիմպիական խաղերին Վրաստանի օլիմպիական պատվիրակությունը կգլխավորի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Լերի Խաբելովը։ Օլիմպիական ավանում առաքելության ղեկավարը կլինի ՎԱՕԿ փոխնախագահ Մամուկա Խաբարելին։ 

XXIV ձմեռային օլիմպիական խաղերում Վրաստանի օլիմպիական պատվիրակության կազմը հետևյալն է. 

  • Մորիս Կվիտելաշվիլի՝ գեղասահք,
  • Լուկա Բերուլավա՝ գեղասահք,
  • Կարինա Սաֆինա՝ գեղասահք,
  • Գիորգի Ռևիա՝ գեղասահք,
  • Մարիա Կազակովա՝ գեղասահք,
  • Անաստասիա Գուբանովա՝ գեղասահք,
  • Նինո Ցիկլաուրի՝ լեռնադահուկային սպորտ,
  • Սոսո Ջափարիձե՝ լեռնադահուկային սպորտ,
  • Սաբա Քումարիտաշվիլի՝ դահուկային սպորտ։

Պահեստայինների խմբում են.

  • Նիկա Եգաձե՝ գեղասահք,
  • Ալինա Ուրուշաձե՝ գեղասահք,
  • Դանիլ Պարկման և Անաստասիա Մետոլկինա՝ սպորտային զույգեր, գեղասահք։ 

XXIV ձմեռային օլիմպիական խաղերում Վրաստանի օլիմպիական պատվիրակության դրոշակակիրները կլինեն դահուկորդ Նինո Ծիկլաուրին և չմշկորդ Մորիս Կղվիթելաշվիլին։