Հասարակական տրանսպորտի ուղեվարձի կանխիկ վճարումը կարգելվի

2021 թվականի ամռանից հասարակական տրանսպորտի ուղեվարձի կանխիկ գումարով վճարում կատարելը կարգելվի: Այս մասին հայտարարել է Straight Spectrum Consulting խմբի ղեկավար Ասմաբ Աբեսաձեն:

Ըստ Աբեսաձեի, ուղևորները կկարողանան վճարել միայն բանկային կամ հատուկ քարտերի միջոցով:

«Կլինեն սովորական տրանսպորտային քարտեր, որտեղ որոշակի գումար լիցքավորելով հնարավոր կլինի կատարել վճարումը: Կանխիկով վճարում կատարելն այլևս չի թույլատրվի: Բոլոր հիմնական կանգառներում լիցքավորման սարքեր կլինեն: Հնարավոր կլինի վճարել նաև բանկային քարտերով: «Վրաստանի բանկը» կպատրաստի նոր տեսակի քարտեր», — ասել է Աբեսաձեն:

Թբիլիսիի քաղաքապետարանը նախատեսում է զբոսաշրջիկների համար ստեղծել համակարգ, որով հասարակական տրանսպորտի երթևեկության համար այլ երկրի բանկային քարտերով ևս կարողանան վճարել: