Հավատում եմ՝ կզարգացնեք Ախալքալաքը․ քաղաքապետը՝ շրջանավարտներին

Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը Վերջին զանգի կապակցությամբ շրջանավարտներին շնորհավորական ուղերձ է հղել: Ներկայացնում ենք ուղերձն՝ անփոփոխ.

«Հարգելի տասներկուերորդ դասարանցիներ,

Շնորհավորում եմ դպրոցն ավարտելու կապակցությամբ, դուք մեծ ուժ եք, մեր երկրի հույսը։ Ձեր զենքը կրթությունն է, և ես հավատում եմ, որ օգտագործելով ստացած գիտելիքները դուք կկարողանաք առաջ տանել, զարգացնել Վրաստանը և մեր Ախալքալաքը», — նշված է Ախալքալաքի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջի հրապարակման մեջ: