Հայաստանից Վրաստանի քաղաքացիների հերթական խումբն է վերադարձել հայրենիք

Հայաստանում Վրաստանի դեսպանության տեղեկատվությամբ, ապրիլի 21-ին Հայաստանից Վրաստան է տեղափոխվել Վրաստանի քաղաքացիների հերթական խումբը: Այս մասին ասվում է դեսպանատան ֆեյսբուքյան էջում:

Ըստ հայտարարության Վրաստանի Արտաքին Գործերի Նախարարության և հայկական կողմի աջակցությամբ, արտակարգ դրություն հայտարարելուց հետո Հայաստանից Վրաստան է տեղափոխվել 1213 քաղաքացի։

Վրաստանի Դեսպանությունը շնորհակալություն է հայտնում Հայաստանի իշխանությանը աջակցության համար։