Հայաստանին անպայման պետք է օգնել. «Լելո»

Կորոնավիրուսի պատճառով Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ «Լելո հանուն Վրաստանի» կուսակցությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է, որ Վրաստանը անպայման պետք է օգնություն ցուցաբերի Հայաստանին:

«Այսօր, երբ ազգը ժողովուրդը ծանր մարտահրավերի առաջ է կանգնած, իսկ հայ ժողովուրդը բարեկեցության և առողջության վտանգի տակ է, անհրաժեշտ ենք համարում, որ Վրաստանը հնարավորինս արդյունավետ կերպով օգնություն տրամադրի հարևան պետությանը: Հույս ունենք, որ հարցի շուրջ արդեն իսկ խոսում են Վրաստանի և Հայաստանի համապատասխան պետական մարմինները»,- ասվում է հայտարարության մեջ:

««Լելոն» ողջունում է վերջին շրջանում արված ակնհայտ և ակտիվ շահերի համընկումը Հայաստանի և Վրաստանի միջև, հատկապես արտաքին քաղաքականության ուղղությամբ: «Լելոն» կարևոր է համարում բարիդրացիական հարաբերությունները, արտաքին համագործակցությունն ու բարեկամական կապերի հետագա զարգացումը Հայաստանի հետ»–,ասվում է հատարարության մեջ: