Հայրը ձերբակալվել է որդուն սպանելու մեղադրանքով

Գորիի մունիցիպալիտետում մոտ 40 տարեկան տղամարդուն կացնով սպանել է իր հարազատ հայրը։ 

Ներքին գործերի նախարարությունից ստացած տեղեկությունների համաձայն, մեղադրյալը ձերբակալվել է և ինքն իրեն մեղավոր է ճանաչել։

Նախաքննությունն իրականացվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով` դիտավորյալ սպանություն։ 

Այդ հանցագործությունը պատժվում է 10-ից 15 տարի ազատազրկմամբ։

Հասմիկ Պետրոսյան, ստաժոր