Հայտարարություն Ռիկոթիի գլխավոր մայրուղու շինարարության նախագծի վերաբերյալ

Վրաստանի ավտոճանապարհների վարչությունը հայտարարություն է տարածել Ռիկոթիի գլխավոր մայրուղու շինարարության նախագծի վերաբերյալ։

Ավտոճանապարհների վարչության պնդմամբ` կեղծ է այն տեղեկությունը, ըստ որի` Ռիկոթիի գլխավոր մայրուղու շինարարական նախագիծը պետք է ավարտվեր անցյալ տարի։

«Չնայած վերջին օրերին ավտոճանապարհների վարչության կողմից մի քանի անգամ արված հայտարարության մեջ նշված մանրամասն տեղեկություններին, «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը և վերջինից շահ ունեցող լրատվամիջոցները շարունակում են ապատեղեկատվություն տարածել Ռիկոթիի նախագծի վերաբերյալ։

Սուտ է, թե Ռիկոթիի մայրուղու կառուցման նախագիծը պետք է ավարտվեր անցյալ տարի։ Սուտ է նաեւ, որ դեռ հայտնի չէ, թե երբ կավարտվի նախագիծը։ Ռիկոթիի նախագծի ավարտի վերջնաժամկետ է հայտարարվել 2023 թվականի ավարտը։ Բացի այդ, հանրությունը մշտապես տեղեկացվում է նախագծի իրականացվող աշխատանքների ընթացքի մասին, և նրանց մի զգալի մասն արդեն օգտվում է ճանապարհի նոր հատվածներից», — նշված է վարչության տարածած հայտարարության մեջ։