ՀՀ դեսպանը հանդիպել է ՊԱԾ ղեկավար Մամուկա Մդինարաձեին

Հոկտեմբերի 22-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունել է Վրաստանի Պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) նորանշանակ ղեկավար Մամուկա Մդինարաձեն: Այս տեղեկությունը հայտնել է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։

Հաղորդագրության համաձայն՝ դեսպանը շնորհավորել է Մդինարաձեին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ և արդյունավետ գործունեություն։

Հանդիպման ընթացքում քննարկվել է  երկու երկրների պատկան մարմինների համագործակցության հարցը։

Նշենք, «Վրացական երազանք»-ի կառավարության վարչապետ Իրակլի Կոբախիձեն Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայության (ՊԱԾ) ղեկավար Մամուկա Մդինարաձեին շնորհել է պետական ​​անվտանգության ավագ լեյտենանտի կոչում։

Կոբախիձեի հոկտեմբերի 23-ի հրամանագրով՝ պետական ​​անվտանգության ծառայության ղեկավարը, որն այժմ ունի պետական ​​անվտանգության լեյտենանտի կոչում, հոկտեմբերի 30-ին ավելի բարձր կոչում կունենա։