Խորհրդարանն այսօր քվեարկության կդնի 2021թ պետբյուջեի նախագիծը

Այսօր՝ դեկտեմբերի 29 -ին, Վրաստանի  խորհրդարանը քննարկում կանցկացնի ու կքվեարկի 2021թ պետական բյուջեի նախագիծն ընդունելու՝ լիագումար նիստի ձևաչափում:

Կառավարության կողմից մշակած փաստաթղթում 2021թ պետբյուջեն 1 662.2 մլն լարիով պակաս է նախորդ տարվա պետբյուջեից, այն կազմում է 16 758.1 մլն լարի:

Ընդհանուր առմամբ ծախսերը հաջորդ տարի աճելու են. 2020 թ համեմատ ծախսերի ծավալն աճել է 221.9 մլն լարիով, կազմելով՝ 12 778.3  մլն լարի:

Պետբյուջեում հատուկ ուշադրություն է դարձված կորոնավիրուսի դեմ պայքարի ու հակաճգնաժամային միջոցառումների վրա: Այսպիսով, 890 մլն լարի կհատկացվի այս կետին:

Հարկ է նշել նաև, որ նախնական տեսքով փաստաթուղթը 2021թ ենթադրում էր 5% տնտեսական աճ, թեև այս՝ վերջնական տարբերակով  ակնկալվում է 4.3% աճ: