Ամանորյա Թբիլիսին՝ մեկ ֆոտոշարքով

Չնայած կորոնավիրուսի պատճառով ընդունված սահմանափակումներին՝ Թբիլիսիում  ամանորյա տրամադրություն է. Նոր տարվա լուսավորումները մայրաքաղաքում վառվում են ողջ գիշերվա՝ նույնիկսկ 21:00-ից 05:00-ն ընկած ժամանակահատվածում, տեղաշարժի արգելքի ընթացքում:

Քաղաքի կենտրոնական տոնածառը չի փոխվել, նախորդ տարվանը թարմացվել է 200 000 լարիի չափով: Նոր լույսեր ավելացվել են միայն կենտրոնական Ռուսթավելիի պողոտայում, մնացածը գումար խնայելու նպատակով նույնպես չեն փոխվել: Այս տարի կենտրոնական տոնածառի հարակից տարածքում պաշտոնապես տոնավաճառներ ու տաղավարներ չեն տեղադրվել, սակայն փողոցային  առևտուր միևնույնն է, իրականացվում  է: Գլխավոր տոնածառի մոտ հնչում է բարձր երաժշտություն, ամանորյա տրամադրություն է տիրում:

Միաժամանակ,  քաղաքում  ներկայացված են Թբիլիսիի քույր քաղաքների «այցեքարտ» համարվող շենքերի փոքր մոդելները: Ազատության հրապարակի մոտ տեղակայված տոնածառին այս տարի գրված է՝ «Թբիլիսի՝ համերաշխության քաղաք»: