Վրաստանի քաղաքացիները 2018-ին արտերկրում ծախսել են 576 մլն դոլար

Վրաստանի կենտրոնական բանկի տվյալներով, այս տարվա 11 ամիսներին վրացի զբոսաշրջիկները արտերկրում ծախսել են 1,5 մլրդ լարի (մոտ 576 մլն դոլար). Վճարումները կատարվել են վրացական բանկերի քարտերով, տեղեկացնում է «Իմեդի» հեռուստաընկերությունը։

Հիշյալ տվյալները 31% ավելի են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

Միայն նոյեմբերին Վրաստանի քաղաքացիները վրացական քարտերով տարբեր երկրներում ծախսել են 170,4 մլն լարի, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցում է 44 մլն-ով։