Հասարակական կազմակերպությունները համատեղ հայտարարություն են տարածել Ալան Կղակղիտաշվիլիի մահվան վերաբերյալ, որը տեղի է ունեցել հունիսի 7-ին Գլդանի-Նաձալադևիի ոստիկանական բաժանմունքում հարցաքննության ժամանակ։
Ըստ նրանց՝ պաշտոնական գործակալությունների տարածած տեղեկությունը, ըստ որի՝ Կղակղիտաշվիլիի ինքնազգացողությունը վատացել է ոստիկանական բաժանմունքում հարցաքննության ժամանակ` կեղծ է, և ակնհայտ է, որ նրան խոշտանգել են։
Նինո Լոմջարիայի խոսքով՝ այս կասկածը հաստատվում է վկաների ցուցմունքներով, նաև` ռեստորանին հարակից տեսախցիկների նկարահանած տեսանյութերով, որոնք ցույց են տալիս, որ Կղակղիտաշվիլին առողջ է եղել տարածքից հեռանալու ժամանակ։