Նովրուզ Բայրամը նշելու համար Մառնեուլիի քաղաքապետարանը 85 հազար լարիից ավելի կծախսի

Մառնեուլիի քաղաքապետարանը պատրաստվում է նշել Նովրուզ Բայրամը։ Տոնի հետ կապված միջոցառման կազմակերպման նպատակով ծառայությունների գնման համար ՏԻՄ-ը հայտարարել է 85 հազար 485 լարիի մրցույթ։

Նկատենք, որ  այս գումարը գրեթե 20 հազար լարիով գերազանցում է նախորդ տարի ծախսված գումարի չափը։

Ըստ մրցույթային փաստաթղթերի՝ մարտի 21-ին Մառնեուլիում ավանդական խոհարարության վարպետության դասերի վարման համար նախատեսվում է աշխատանքի ընդունել 4 կնոջ։ Դրանից զատ, 85 հազար 485 լարիի գումարը ներառում է նաև բեմի տեղադրումը, հաղորդավարների, երգիչների, դերասանների և երաժշտական ​​խմբի վարձումը:

Քաղաքապետարանի հայտարարած մրցույթին ցանկացողները կարող են մասնակցել փետրվարի 24-27-ն ընկած ժամանակահատվածում։

Ի դեպ, Նովրուզ Բայրամը նշվում է մարտի 21-ին։