ՀԿ-ները պահանջում են հրապարակել ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակի միջանկյալ գնահատականը

Վրաստանում գործող 16 hասարակական կազմակերպություններ (ՀԿ) դիմել են Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեյին և խնդրել հրապարակել Վրաստանի՝ ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակի միջանկյալ գնահատականը։

Հայտարարության մեջ ասված է, որ քաղաքացիական հասարակության մի մասը ներգրավված է առաջարկությունների կատարման մոնիտորինգի գործընթացում, ուստի միջնաժամկետ գնահատականի հրապարակայնությունը նրանց համար կարևոր է։

«Եվրահանձնաժողովի միջանկյալ գնահատականի հրապարակայնությունը կապահովի գործընթացի թափանցիկությունը, հնարավորություն կտա քաղաքացիական հասարակությանը ակտիվ մասնակցելու դրան և էապես կնպաստի առաջնահերթությունների կատարման արդյունավետ վերահսկմանը»,- նշված է հայտարարության մեջ:

Համատեղ հայտարարությունն ստորագրել են.

  • «Բաց հասարակության հիմնադրամ-Վրաստան»,
  • «Սափարի»,
  • «Ժողովրդավարության հետազոտական ​​ինստիտուտ» (DRI),
  • «Կառավարման մոնիտորինգի կենտրոն» (GMC),
  • «Վրաստանի բարեփոխումների ասոցիացիա» (GRASS),
  • «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա»,
  • «Սոցիալական արդարության կենտրոն»,
  • «Վրաստանի դեմոկրատական ​​նախաձեռնություն» (GDI),
  • Tbilisi Pride
  • «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան» և այլն:

Ի դեպ, 2022 թվականի հունիսի 23-ին Եվրամիությունը որոշեց Վրաստանին տալ եվրոպական հեռանկար։ Երկրին տրվել է 12 հանձնարարական, որոնք պետք է իրականացվեն թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։

Ըստ տեղեկությունների՝ ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակի միջանկյալ գնահատականը բանավոր է լինելու մայիսին և հասանելի է լինելու միայն իշխանություններին: