Հնարավոր է ԱՄՆ-Վրաստան ուղիղ չվերթներ սկսվեն. վարչապետ

«Աշխատում ենք, որպեսզի հնարավորինս շուտ ավիափոխադրումներ սկսվեն ԱՄՆ-ի և Վրաստանի միջև»,- այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարել է վարչապետ Մամուկա Բախտաձեն:

«Փորձում ենք ԱՄՆ-ի հետ զարգացնել տնտեսական համագործակցությունը: ԱՄՆ և Վրաստանի միջև հարաբերությունները երբեք այսքան բարձր մակարդակի չեն եղել և կարևորում եմ, որ մեր երկրների միջև ուղիղ ավիափոխադրումներ իրականացվեն: Էկոնոմիկայի նախարարությունն աշխատում է այս ուղղությամբ»,- հայտարարել է վարչապետը: