Հրապարակախոս Թակո Չարկվիանին նոր կուսակցությունն է հիմնում

Հրապարակախոս, ընդդիմադիր դիրքերից հանդես եկող Թակո Չարկվիանին փետրվարի վերջերին նոր կուսակցություն կհիմնի «օրենք և իրավունք» անվամբ:

Կուսակցության առաջնային խնդիրը լինելու է կոռուպցիայի դեմ պայքարը, հենց այդ թեմայի շրջանակներում էլ մշակվելու քաղաքական այդ ուժի ծրագիրը:

Նշվում է, որ կուսակցությունը կենտրոնանալու է նաև տարածաշրջանային զարգացման հարցերի վրա:

Չարկվիանին նոր քաղաքական ուժ հիմնելու մասին հայտարարել էր նախագահական ընտրություններից առաջ՝ հավաստիացնելով, որ նոր կուսակցությունը դառնալու է երկրի երրորդ ուժը։