Իռլանդիայից Վրաստանի քաղաքացիների են արտաքսել

Վրաստանի ներքին գործերի նախարարության հայտարարությամբ՝ Իռլանդիայից իրականացված չարթերային չվերթով Վրաստան են վերադառնում տասը քաղաքացի, որոնք Իռլանդիայում խախտել են օրենքը:

ՆԳՆ-ից հաղորդում են, որ մանրամասն տեղեկատվություն տարածել չեն կարող՝ անձնական տվյալները չհրապարակելու սկզբունքից ելնելով: