Վրաստանի գնահատման և քննությունների ազգային կենտրոնը (NAEC) հրապարակել է ուսուցիչների, ուսուցիչ դառնալ ցանկացողների քննությունների հայոց լեզվի և մի քանի այլ առարկաների արդյունքները։
Հայտնի են հետևյալ առարկաների քննությունների արդյունքները.
- Օտար լեզուներ
- Քաղաքացիական կրթություն (VII-XII)
- Վրացերեն (ոչ վրացալեզու դպրոցների համար)
- Հիմնական մասնագիտական հմտություններ
- Համակարգչային տեխնոլոգիաներ
- Կերպարվեստ և կիրառական արվեստ
- Երաժշտություն
- Սպորտ
- Ադրբեջաներեն
- Հայերեն
Քննության արդյունքների մասին տեղեկանալու համար քննվողը պետք է այցելի online.naec.ge կայքը և մուտք գործի՝ օգտագործելով իր անձնական համարը և քննական քարտի վրա նշված ինը նիշանոց նույնականացման կոդը։