Կրթության նախարարն այցելել է Կովկասի Ֆրանսիական դպրոց

Վրաստանի կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելին, Վրաստանում Ֆրանսիայի դեսպան Դիեգո Կոլայի և Ֆրանսիայի մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Պիեռ Քլուայի հետ այցելել է Կովկասի Ֆրանսիական դպրոց: Նախարարը շնորհավորել է աշակերտներին դասարաններում դասերի վերսկսման կապակցությամբ և հաջող ուսումնական տարի մաղթել։ Հյուրերին հյուրընկալել է Կովկասի Ֆրանսիական դպրոցի տնօրեն Կամել Յասիլին:

Այցի ընթացքում Չխենկելին շնորհավորել է ուսուցիչներին միջազգային օրվա կապակցությամբ և ընդգծել նրանց կարևոր դերը:

Կովկասի ֆրանսիական դպրոցը հիմնադրվել է 2006 թվականին ` Ֆրանսիայի դեսպանատան կողմից: Ժամանակակից չափանիշներին համապատասխանող դպրոցը աշակերտներին տալիս է եվրոպական արժեքների վրա հիմնված գիտելիքներ: