Կորոնավիրուսի` հոկտեմբերի 6-ի տվյալները Վրաստանում

Հոկտեմբերի 6-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման  2 410 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում  կորոնավիրուսի հաստատված դեպքերը 623 830-ն են:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է  1 516 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 594 669 մարդ։

Վարակից մահացել է ևս 24 մարդ, ընդհանուր՝ 9 134:

Դրականության օրական ցուցանիշը կազմում է 6.9%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 5.53%, վերջին 7 օրվանը՝  5.31%: