Azimuth Airlines-ը երկրների ցանկից հանել է Աբխազիան և Հարավային Օսիան

Մոսկվա-Թբիլիսի ուղիղ չվերթերի մեկնարկից մեկ օր առաջ ռուսական Azimuth Airlines ավիաընկերությունը երկրների ցանկից հանել է Վրաստանի օկուպացված Աբխազիայի և Հարավային Օսիայի շրջանները:

Հարկ է նշել, որ երեկ, երբ Azimuth Airlines-ը նոր էր Վրաստանի քաղավիացիայի գործակալությունից ստացել Մոսկվա-Թբիլիսի չվերթ իրականացնելու թույլտվությունը, ըստ կայքի՝ թռիչքուղի կարելի էր ընտրել անգամ դեպի Վրաստանի այդ օկուպացված շրջանները:

Ի դեպ, մայիսի 14-ին քաղաքացիները ստորագրահավաք են սկսել Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ չվերթերի վերականգնման դեմ:

Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալության տվյալներով՝ ռուսական Azimuth Airlines-ը սկսում է թռիչքները Վրաստանի և Ռուսաստանի միջև։ Մոսկվա-Թբիլիսի-Մոսկվա չվերթը կիրականացվի մայիսի 17-ից՝ շաբաթական յոթ անգամ։

Ի դեպ, 2023 թվականի մայիսի 10-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2 հրամանագիր արձակեց, որով մայիսի 15-ից չեղյալ համարեց Վրաստանի քաղաքացիների համար 2000 թվականից գործող վիզային ռեժիմը և չեղարկեց երկու երկրների միջև ուղիղ չվերթերի արգելքը, որը սահմանվել էր 2019 թվականից։

Ռուսաստանի որոշումը Թբիլիսիում միանշանակ չընդունվեց. իշխող կուսակցության առաջնորդները և կառավարության ներկայացուցիչները ողջունել են այդ որոշումը, մինչդեռ ընդդիմության և մեծ թվով փորձագետների պնդմամբ` Պուտինը նման կերպ «պարգևատրել է» Վրաստանի կառավարությանը։

Որոշ փորձագետներ կարծում են, որ Ռուսաստանի որոշումը սպառնալիք է Վրաստանի՝ Եվրամիությանն ինտեգրվելու համար և կխանգարի Վրաստանին դառնալ ԵՄ անդամության թեկնածու երկիր։

Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ռուսաստանի որոշումները սադրանք է անվանել և կառավարությանը կոչ է արել Ռուսաստանի քաղաքացիների համար եռամսյա վիզային ռեժիմ սահմանել։

Մոսկվա-Թբիլիսի թռիչքուղու տոմսի արժեքը