Հունվարի 4. Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 594 նոր դեպք և 25 մահ

Հունվարի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 594 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 229 763 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 

Ինտենսիվ թեստավորման շրջանակներում, վերջին 24 ժամվա ընթացքում երկրի մասշտաբով իրականացվել է 3 845 թեստավորում, այդ թվում 2199 հակամարմինների թեստով, 1646 PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 1963 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 222 405 մարդ:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում վարակից մահացել է ևս 25 մարդ, ընդհանուր՝ 2628:

Կարանտինային գոտում է գտնվում 386 մարդ, ստացիոնար վերահսկողության ներքո՝ 4209 մարդ: Հյուրանոցային պայմաններում բուժվում է 840 պացիենտ: