Առաջարկվում է մասնագիտական կրթություն ստացող ուսանողներին ազատել զինծառայությունից. Մարիամ Ջաշի

Վրաստանի խորհրդարանի կրթության և գիտության հանձնաժողովի ղեկավար Մարիամ Ջաշիի հայտարարությամբ՝ առաջարկվում է մասնագիտական կրթություն ստացող ուսանողներին ազատել պարտադիր զինվորական ծառայությունից։

Այս մասին Մարիամ Ջաշին հայտնել է խորհրդարանում մասնագիտական կրթության մասին օրենքի փոփոխությունների վերաբերյալ անցկացվող հանդիպման ժամանակ։

«Առաջարկությունը կա, սակայն սխալ է այն դիտարկել միայն կրթության ուղղությամբ։ Այս հարցի վերաբերյալ պետք է անցկացնենք քննարկումներ պաշտպանության նախարարության և կառավարության հետ: Համաձայնության գալու պարագայում մեզ ոչինչ չի խանգարի

հետագայում փոփոխություններ կատարել մասնագիտական կրթության և նորակոչիկների մասին օրենքում»,- Ջաշիի խոսքերն է մեջբերում interpressnews-ը: