Marneulinews-ի փոխանցմամբ` Մառնեուլիում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 30-ամյա տղամարդ է զոհվել։ Մահացածը Աքշին Ջալիլովն է, նա վարում էր BMW մակնիշի ավտոմեքենա:
Դեռևս անհայտ է, թե ինչն է ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառը:
Դժբախտ պատահարի առնչությամբ ընթանում է քննություն: Դեպքի վայրում մոբիլիզացված են եղել պարեկային ոստիկանության, արտակարգ իրավիճակների կառավարման և շտապօգնության ծառայությունները: