Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Վրաստանում սառը եղանակն ու տեղումները կպահպանվեն մինչև ապրիլի 14-ը։ Ապրիլի 14 -ին արևմտյան Վրաստանում եղանակը կկարգավորվի, առանց տեղումների եղանակը կպահպանվի մինչև ապրիլի 16 -ը:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 13 -ին արևմտյան Վրաստանում կլինի +7, +12 աստիճան, արևմտյան Վրաստանում՝ +12, +17: Այս մասին տեղեկություն տարածում է Վրաստանի Շրջակա միջավայրի գործակալությունը:

Օդերևութաբանների կանխատեսմամբ, երկրի արևելյան տարածքի որոշ հատվածներում ապրիլի 14-16-ին կանձրևի, հնարավոր է լինի նաև կարկուտ: Օդի ջերմաստիճանը ցածրադիր գոտիներում ու հարթավայրերում կաճի մինչև +17, +22 :

Թբիլիսիում հնարավոր է կարճատև անձրև լինի: Օդի ջերմաստիճանն ապրիլի 13 -ին +14, +16 կլինի, իսկ ապրիլի 14-16-ին սպասվում է +19, +21 աստիճան տաքություն: