Ի՞նչ տեսք կունենա «Սադախլո-Բագրատաշեն» անցակետի կամուրջը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը հրապարակել է Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական սահմանի «Սադախլո-Բագրատաշեն» անցման կետի տարածքում Դեբեդ գետի վրա կառուցվելիք նոր կամրջի վերջնական տեսքը։
Կառուցվելու է երկու առանձին կամուրջ՝ երկու ուղղություններով իրարից 1մ հեռավորությամբ: Երկու կամուրջների ընդհանուր լայնքը կազմելու է 24.7մ, յուրաքանչյուրինը՝ 11.85մ: Կամուրջն ունենալու է մոտ 32 մետրանոց 5 թռիչք և մոտեցնող ճանապարհներ։ Այն ունենալու է արտաքին լուսավորություն և ջրահեռացման համակարգ:
Ներկայում գործող կամուրջը վերանորոգվելու է‚ այն կարող է ծառայել որպես այլընտրանքային ճանապարհ սահմանային անցակետում խցանումների ժամանակ՝ ապահովելով արագ երթևեկը:
Նոր կամրջի կառուցման ծրագիրն այժմ նախաշինարարական փուլում է։ Շինարարության մեկնարկը կտրվի առաջիկա ամիսներին։