Իլիա II-ը շնորհավորել է Ռուսաստանի պատրիարքի տարեդարձը

Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա II-ը շնորհավորել է Ռուսաստանի պատրիարք Կիրիլին՝ ծննդյան օրվա առթիվ. շնորհավորանքի տեքստը տարածել է Ռուսաստանի պատրիարքարանը։

«Սրբազան, Քրիստոսանման սիրով շնորհավորում ենք Ձեր ծննդյան տարեդարձը, այս դժվարին պահերին մաղթում ենք Ձեզ առողջություն և Աստծո ողորմությունը։

Ցանկանում ենք նաև մաղթել, որ Ձեր և համատեղ ջանքերով հնարավորինս շուտ վերականգնեք արդարությունն ու խաղաղությունը Ռուսաստանի և Ուկրաինայի, մեր պետությունների միջև»,- ասված է շնորհավորական տեքստում։

Ի դեպ, Ռուսաստանի պատրիարք Կիրիլը ծնվել է 1946 թվականի նոյեմբերի 20-ին։

Ուկրաինացի և արևմտյան որոշ քաղաքական գործիչներ Կիրիլին մեղադրում են պատերազմին աջակցելու համար։ Նա ընդգրկված է Ռուսաստանի դեմ Մեծ Բրիտանիայի սահմանած պատժամիջոցների ենթարկվածների ցուցակում։

Ռուս ուղղափառ եկեղեցու պատրիարք Կիրիլը սեպտեմբերի 25-ի իր քարոզում ասել է, որ ուղղափառ եկեղեցին հավատում է զինվորական երդում տվող զինվորականների մեղքերը ներելուն:

Էստոնիայի արտաքին գործերի նախարար Ուրմաս Ռեյնսալուն կոչ է արել Եվրամիությանը Ռուսաստանի ուղղափառ եկեղեցու պատրիարք Կիրիլին ներառել Եվրամիության կազմած պատժամիջոցների ցանկում։