Իմ, որպես կին նախագահ ընտրվելը, շատ դրական է ընդունվել վրաց հասարակությունում. Զուրաբիշվիլի

«Իմ, որպես կին նախագահ ընտրվելը, շատ դրական և հուսադրող կերպով է ընդունվել վրաց հասարակությունում: Այնքան որ, որոշ դեպքերում ինձ վախեցնում է»,- այս մասին Լեհաստանում անցկացված «Կանանց դերը քաղաքականությունում» գիտաժողովի ընթացքում հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:

Զուրաբիշվիլիի խոսքով, նրա նախագահ ընտրվելը ոչ թե հանրությանը պարտադրված էր, այլ Վրաստանի պատմությունից եկող շատ բնական իրադարձություն էր:

«Երբ լինում եմ եվրոպական շատ երկրներում, ինձ հարցնում են, թե ինչքանով է վրաց հասարակությունն ընդունել ինձ որպես կին նախագահ և ինչպես է համակերպվել այս փաստի հետ: Ես ասում եմ, որ սա պատմությունից է գալիս: Մինչև այսօր, երբ շրջում եմ շրջաններով, զգում եմ, որ շատ դրական և հուսադրող կերպով է ընդունվել այս փաստը: Երբեմն այն նույնիսկ վախեցնում է, քանի որ հույսեր են կապվել ինձ հետ այն պատճառով, որ կին եմ և հնարավոր է, կինն ավելին կարող է անել այս դժվար իրավիճակում»,- հայտարարել է Զուրաբիշվիլին: