Կորոնավիրուսի ապրիլի 12-ի տվյալները Վրաստանում

Ապրիլի 12-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 359 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում  288 755 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 

Երեկ իրականացվել է համեմատաբար ավելի քիչ՝ 13 685 թեստավորում, որից 7 795-ը հակամարմինների արագ թեստով, 5 890-ը՝ PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 526 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 277 829 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 6 մարդ, ընդհանուր՝ 3 883:

Դրականության ցուցանիշը՝ օրական 2.62 %, վերջին 14 օրվա  ցուցանիշը՝ 2,31%, վերջին 7 օրվանը՝ 2.51%: